Արմինֆո.Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ ՔՕ 258 հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել նախօրեին զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսին առնչվող միջադեպի կապակցությամբ:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը: Նա նաև նշել է, որ այդ գործով նախաքննությունն իրականացնելու է ՀՀ քննչական կոմիտեն: ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների համաձայն, բացատրական աշխատանքի արդյունքում կեսգիշերին մոտ կասկածյալներից մեկը` Եղվարդի բնակիչ 40-ամյա Գոռը ներկայացել է Ոստիկանության Հրազդանի բաժանմունք: Եղվարդի մեկ այլ բնակիչ` 23-ամյա Մերուժանը, փախուստի է դիմել:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին զորակոչիկների տեղափոխող ավտոբուսում հրմշտոց էր տեղի ունեցել: Մի խումբ երիտասարդներ շրջափակել էին ավտոբուսը` վարորդից պահանջելով կանգնեցնել այն ճամփեզրի մոտ: Այնուհետև նրանք ներխուժել էին ավտոբուս, որտեղ տեղի էր սկսվել էր հրմշտոց զորակոչիկների հետ: