Արմինֆո. Զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրլ է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
<Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում>,- գրել է նա: Հունվարի 8-ին զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսում ծեծկռտուք է տեղի ունեցել: