Արմինֆո. Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ Ղազախստանից ժամանել է օպերատիվ, այլ ոչ թե՝ քննրական խումբ, ինչպես գրել են որոշ ԶԼՄ-ներ: Օպերատիվ խումբը ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ կզբաղվի սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրգուրյանի հայտնաբերմամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում մի քանի երիտասարդներ Ամանորի տոնակատարության ժամանակ ռեստորանում վեճի են բռնվել։ Ծեծկռտուքի հետեւանքով դանակի վնասվածքից փողոցում մահացել է Կարագանդայի 23-ամյա բնակիչ։ Մահվան ելքով միջադեպը ապատեղեկատվության տարածման առիթ է դարձել: Միջադեպի հետ առնչություն ունեն երեք հայեր: Ծեծկռտուքի և սպանության փաստի առնչությամբ, վերջին տվյալների համաձայն, ձերբանակալվել է 7 մարդ, որոնցից հինգը կալանավորվել են: Հայտնի է, որ նրանցից մեկը ղազախ է, երկուսը` հայ: Եվս մեկ հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գուրուրյանի հայտմաբերմամբ: