Արմինֆո. Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: