Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշում է կայացրել։ Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 30 մլն դրամի գրավ: Ինչպես նշել է փաստաբան Կարեն Բատիկյանը, Մայրապետյանը դատարանի դահլիճից ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին հոկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։
Գործարար Սամվել Մայրապետյանը համարվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից: Նա զբաղվում է էլիտար անշարժ գույքի շինարարությամբ, «Տոյոտա Երևան՚ ընկերության նախագահն է, նրան է պատկանում «Հ2՚ հեռուստաընկերությունը: