Արմինֆո.Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կիսում է իր աշխատակիցների մտահոգությունները` նախարարության վերացման մասին:
Ըստ Հայրապետյանի, ով մտադիր է նոր խորհրդարանում ղեկավարել գիտության և կրթության հարցերի հանձնաժողովը, կառավարության որոշման մեջ ոչինչ չի ասվում այն մասին, թե հատկապես որ գերատեսչությանը կհատկացվեն նախարարության գործառույթները: «Այս այս մտահոգությունը փոխանցել եմ մեր քաղաքական թիմին: Ես կիսում եմ իմ աշխատակիցների մտահոգությունը», - վստահեցրել է նախարարը, նշելով նախարարության աշխատակիցները սահմանված կարգով Արդարադատության նախարարությանն են փոխանցել են իրենց առաջարկություններն ու մտահոգությունները:
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով համապատասխան փոփոխություններ կկատարվեն, հաշվի առնելով նախարարության, ինչպես նաև մյուս գերատեսչությունների աշխատակիցների մտահոգությունները:
Միևնույն ժամանակ, նա կանխատեսել է, որ սփյուռքի նախարարությունը կդառնա դեպարտամենտ: Նշենք, որ կառավարությունը մտադիր է նվազեցնել նախարարությունների թիվը`17-ից մինչև 12: