Արմինֆո. Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից, սակայն պարզ չէ՝ կշարունակի՞ պաշտոնավարել որպես նախարար: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է Էրիկ Գրիգորյանը:
Հարցին, թե ինչու է մանդատից հրաժարվել՝ վստահ չլինելով, որ կպահպանի նախարարի պաշտոնը, Գրիգորյանն ասել է. <Դա կարևոր չէ, մենք ամբողջ թիմով ենք որոշում կուսակցության այս կամ այն անդամի աշխատանքի հետ կապված հարցերը> Ըստ որում, նախարարի պաշտոնակատարը խոստովանել է, որ ավելի շատ հակված է գործադիրում աշխատելու: