Արմինֆո. Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի ղարաբաղյան հակամարտության լուծման համար, սակայն ժամկետներ սահմանել պետք չէ: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով 2019 թ. հակամարտության լուծման հնարավորության մասին լրագրողի հարցին:
<Մենք ժամկետներ չենք սահմանում, միշտ հանդես ենք եկել շուտափույթ կարգավորման օգտին, և դրա համար կձեռնարկենք բոլոր միջոցները: Ռուսական կողմը՝ թե որպես Մինսկի խմբի շրջանակում միջնորդ, թե որպես երկիր, որը Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն, ընդհանուր անցյալ ունի, կանի իրենից կախված ամեն ինչ>,-հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: