


Արմինֆո. Մինչև 2019թ. հունվարի 31-ը (ներառյալ) «Vivaե կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր. 1 րոպեն = 1 ՄԲ :
Փոխանակման համար պետք է մուտք գործել «Իմ ՎիվաՍել-ՄՏՍե հավելված սմարթֆոնի միջոցով: Հավելվածը հասանելի է «Google Playե-ում և «App Storeե-ում:
Ծանոթություններ՝ Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Vivaե սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները մինչև օրացույցային ամսվա վերջին օրը: Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով 1614#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր: Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում:



