Արմինֆո. Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է: Այս մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո խսնակ Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ։ Այժմ Վահագն Հարությունյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ինչպես նաև 309–րդ հոդվածի 2–րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Նա նշեց, որ քննիչի կողմից Վահագան Հարությունյանին կալանավորելու նոր միջնորդություն է ներկայացվել առաջին ատյանի դատարան։
Նշենք, որ դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։
Այսօր հայտնի դարձավ, որ Վերքննիչի այս որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու:
Ավելի վաղ Վերաքնիչ դատարանը փոխել էր Վահագն Հարությունյանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Նշենք, որ ներկայումս Հարությունը գտնվում է Հայաստանից դուրս, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Ինքը, Հարույթունյանն իր մեղքը չի ընդունում: