Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ: Այդ մասին հայտարարել է Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
«Ռոբերտ Քոչարյանին կարելի է ինչ-ինչ հարցերում մեղադրել, բայց եթե "Մարտի 1-ի" հարցում է մեղադրվում, ապա եղել է երկու կողմ, և, իսկապես, ինքը` որպես նախագահ, քայլեր է արել: Այդ քայլերով գերազանցե՞լ է լիազորությունները, թե՞ ոչ. իրավաբանները պետք է ասեն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նրանք Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում: Թող երկու կողմին էլ բռնեն, քննեն ու տեսնեն, թե դեպքերն ինչպես են եղել": Մարտի 1"-ի մասին իմ կարծիքն ասել եմ և նորից գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ու էլի շատ մարդկանց կարելի է մեղադրել տարբեր հարցերում, այս հարցում նրա նկատմամբ մեղադրանքը գտնում եմ արհեստական՚, - նշել է Վազգեն Մանուկյանը:
Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն, իր հերթին, «Կենտրոն՚ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում, անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին, այն որակել է շինծու: «Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր կալանավորված է», - հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը, առաջարկելով ստեղծել արտասահմանցի հետաքննողների խումբ, որն օբյեկտիվ գնահատական կտա։ Նա նաև նշել է, թե Ռոբերտ Քոչարյանի մուտքը քաղաքականություն բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ցանկացած իշխանության համար, երբ էլ որ դա լիներ։