Արմինֆո.Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությանն ու Անկարայի հետ առանց նախապայմանի հարաբերություններ հաստատելու պատրաստակամության վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, մասնավորապես, ասել է.
«Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է. միթե՞ որևէ քայլ կանենք` առանց հաշվի առնելու Ադրբեջանի զգայունությունը՚:
Ըստ Ermenihaber–ի, Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկի` առկա խնդիրները լուծելու նպատակով: «Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի: Ղարաբաղի հարցը, բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել», - ասել է նա: Չավուշօղլուն նշել է, որ եթե Հայաստանը չի ուզում մեկուսացված ապրել, ապա պետք է առկա խնդիրները լուծվեն: «Թուրքիայի համար զգայուն հարցերը հայտնի են: Մենք կսատարենք այն լուծումը, որը կընդունի Ադրբեջանը», - հայտարարել է Չավուշօղլուն: