


Արմինֆո.Վարդան Ուռուտյանն ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր: Նրա թեկնածության օգտին քվեարկել են ՀԱԱՀ խորհրդի 27 անդամներից նիստին ներկա 22-ը` միաձայն:
Հիշեցնենք, որ Վարդան Ուռուտյանը ՀԱԱՀ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հուլիսի 31-ին՝ նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հրաժարականից հետո:



