Արմինֆո. Դեկտեմբերի 25-ին ավագանու նիստում հաստատվել է Երևանի զարգացման 2019-2023 թվականների զարգացման ծրագիրը:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերջնականապես լուծել աղբահանության խնդիրը` կենցաղային թափոնների հեռացման նոր ժամանակակից լուծումների կիրառման միջոցով: Շինարարության բնագավառում նախատեսվում է կիրառել միասնական մոտեցումներ: Այս համատեքստում քաղաքաշինության ոլորտի զարգացման մշակված ռազմավարության շրջանակներում նախատեսվում են առաջնահերթ և հրատապ քայլեր: Ծրագիրը նախատեսում է հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխում, դրա լիարժեք արդիականացում, ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխան, 2019-2023թթ. արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրում:
Փաստաթուղթը նպատակ ունի բարելավել նաև բնակարանային և կոմունալ ծառայությունների կառավարման համակարգը: Նախատեսվում է խստորեն հետևել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներին, կանխել կանաչ տարածքների ոչնչացումը: Այս ուղղությամբ ծրագիրը նախատեսում է քաղաքի նորոգման նոր մոտեցումների կիրառում: Առաջնային ոլորտներ կլինեն նաև սոցիալական բարեկեցությունը և կրթությունը: Հայաստանի մայրաքաղաքի գրավչությունը բարձրացնելու նպատակով կիրականացվեն նպատակային ծրագրեր: Երևանի հինգամյա զարգացման ծրագրի առանձին ոլորտ կլինի «Smart City» ծրագրի իրականացումը, որի ընթացքում կարևոր տեղ է տրվում կառավարման համակարգի օպտիմալացմանը և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում պետական-մասնավոր գործընկերությունը և մի շարք ծրագրերի համատեղ իրականացումը: