Արմինֆո. 2016 թ. ապրիլին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ձեռք է բերել գաղտնալսող սարքեր:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է սոցիալական ցանցերում: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ դեսպանատունը պահանջել է գաղտնալսող և վերծանող սարքեր սմարթֆոնների լայն տեսականու և տարբեր գործառնական համակարգերի համար: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ մատակարարումներում շահագրգռված ընկերությունները պետք է դիմեն հատուկ նշված մեյլով: Հատուկ ընդգծվում է, որ ոչ մի հարց հեռախոսով չի քննարկվելու: Առաջնահերթությունը կտրվի այն ընկերություններին, որոնք իրենց հայտերը կներկայացնեն անգլերեն լեզվով իմեյլով: