Արմինֆո. Պաշտոնական Բաքուն 2019 թվականին Երևանից ակնկալում է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերում, Ինտերֆակս-Ադրբեջանին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
<Հուսով ենք, որ 2019 թվականին որոշակի տեղաշարժեր կարձանագրվեն՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առումով>,- հայտարարել է Մամեդյարովը:
Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը՝ ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգոթյան և կայունության համար պայմանների ստեղծմամբ, <առաջին հերթին հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսական աճի համար>: