Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել <սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու>, <առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու> և <հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու> հոդվածներով: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: