Արմինֆո.Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու ՍԴ-ում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջոմ գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
<Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են>,- գրել է նա: