Արմինֆո. ՀՀ պետական սահմանի «Բագրատաշենե անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրաե, «Գոգավանե անցման կետերով: