Արմինֆո. Հայաստանի ոստիկաններն ամենաբարձր աշխատավարձերն են ստանում ԵԱՏՄ գործընկերների շրջանում: Միջին աշխատավարձը կազմում է 228 հազար 600 դրամ: Ըստ Kazinform-ի, ԵԱՏՄ երկրների ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի վարկանշային աղյուսակը կազմել է «Խաբար 24՚-ը: Աղբյուրի տվյալներով, Ղազախստանում ոստիկաններն ավելի քիչ են վաստակում, քան Հայաստանում եւ Ռուսաստանում, բայց ավելի շատ` քան Բելառուսում եւ Ղրղզստանում:
Այսպես, երկրորդ տեղում Ռուսաստանի ոստիկաններն են, նրանք վաստակում են 18-87 հազար ռուբլի, կախված կոչումից, պաշտոնիից եւ տարածաշրջանից, միջին հաշվով` 28 հազար ռուբլի: Երրորդ տեղում Ղազախստանի իրավապահներն են, միջին աշխատավարձը` 138 հազար թենգե: Փոքր-ինչ պակաս են վաստակում Բելառուսի իրավապահները: Ամենացածր աշխատավարձերը Ղրղըզստանում են` 20 հազար սոմ:
Ըստ պարբերականի, երկրի քաղաքացիների միջին աշխատավարձով Ղազախստանն ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է 2-րդ տեղը: ԱՊՀ միջազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, հունվար-հունիս ամիսներին Ղազախստանում միջին աշխատավարձը կազմել է 157 հազար թենգե կամ 481 ԱՄՆ դոլար: Դա Ղազախստանին թույլ է տվել երկրորդ տեղն զբաղեցնել` Ռուսաստանից հետո: Բելառուսում միջին աշխատավարձը գրեթե 458 դոլար է, Հայաստանում եւ Մոլդովայում` մոտ 350 դոլար: Վերջին երկու տարիների ընթացքում վերլուծաբանները նշել են աշխատավարձերի բարձրացում ԱՊՀ երկրների մեծ մասում: Դրանում դեր են խաղացել է դոլարի նկատմամբ համեմատաբար կայուն փոխարժեքները, ազգային տնտեսությունների ամրապնդումը նավթի արժեքի բարձրացման ֆոնին: Արժույթի միջազգային հիմնադրամը մինչեւ 2.2% բարելավել է ԱՊՀ երկրներում ընդհանուր տնտեսության աճի կանխատեսումը 2018 թվականին: Սակայն, վերլուծաբանների կարծիքով, նավթային տնտեսությունների աճի ներուժը սահմանափակ է: ԱՊՀ երկրներից բնակչության եկամուտների ճյուղային կառուցվածքում դիտվում է համանման միտում. ամենացածր աշխատավարձ ստանում են գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնաբուծության ոլորտի աշխատողները: Միջինից բարձր աշխատավարձեր ստանում են ֆինանսական եւ հանքարդյունաբերության ճյուղերի աշխատողները: