Արմինֆո. Արցախյան հակամարտությունն ավարտված չէ, մենք միայն ռազմական հարթությունից տեղափոխվել են տեղեկատվական առճակատման ոլորտ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է <Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի> տնօրեն Թևան Պողոսյանը:
Պողոսյանն ընդգծել է, որ այժմ իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է: <Եթե Ադբեջանն ակտիվություն չի ցուցաբերում շփման գծում, դա հավանաբար նրանից է, որ մենք այնքան լավ ենք պահպանում դիրքերը, որ հակառակորդը չի ցանկանում անհաջողություն կրել: Սակայն, Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զինվել, բանակցային գործընթացում որևէ տեղաշարժ չկա>,- ընդգծել է Պողոսյանը:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ չնայած բանակցային գործընթացի շուրջ դինամիկայի առնչությամբ Բաքվի լավատեսությանը՝ հակամարտությունը չի լուծվի 2019 թվականին: <Եթե նույնիսկ եթեադրենք, որ մենք փոխհամաձայնության կգանք հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքների հարցում, Բաքուն, միևնույն է, չի ճանաչի Արցախը: Իսկ մեզ համար ամենակարևորն Արցախի կարգավիճակն է>,- նշել է Սարգսյանը: