Արմինֆո. 2018 թ. առաջին վեց ամիսներին, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արձանագրվել է գինու արտադրանքի 30% աճ: Այդ մասին դեկտեմբերի 21-ին Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նիստի ժամանակ հայտարարել է հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը՝ ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները:
Նրա խոսքով, արտահանման աճ է արձանագրվել՝ չնայած անբարենպաստ կլիմայական պայմաններին, որոնք հանգեցրել են գինու արտադրության ծավալների որոշակի նվազման: Զգալի աճ է դիտվել նաև ներքին շուկայում սպառման մեջ: Այսպես՝ եթե անցած տարիներին այդ ցուցանիշը կազմել է մեկ մարդու համար 1,2 լիտր գինի, 2018 թվականին այն հասել է 2,6 լիտրի: Հայ գինեգործների արտադրանքը ներկայացվել է միջազգային տարբեր ցուցահանդեսներում, ինչի արդյունքում կնքվել են բազմաթիվ համաձայնագրեր: Հայկական գինին արդեն ներկայացված է աշխարհի ավելի քան 30 երկրում, բայց առավել պահանջված շուկաներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ուկրաինան, Վրաստանը, Չինաստանը և Ֆրանսիան: