


Արմինֆո. «Սասնա ծռերե կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն այսօր՝ դեկտեմբերի 20–ին, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է ստացել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։
Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացինե,– գրել է Ժիրայր Սեֆիլյանը։



