Արմինֆո. Մենք Հայաստանի հետ ունենք հարթ հարաբերություններ, նա մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և ընդհնարապես աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, դեկտեմբերի 20-ին ասուլիսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու Հայաստանի առնչությամբ իր քաղաքականությունն այդ երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո:
«Իսկ ի՞նչ է պետք է վերականգնել: Մենք չունենք այնպիսի մի բան, որ փլվել է, իսկ հետո վերականգնելու կարիք կա: Մենք Հայաստանի հետ ունենք հարթ հարաբերությունները, նա մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և ընդհնարապես աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է: Մենք պետք է զարգացնենք այն, ինչը ստեղծվել է ղեկավարների նախորդ սերունդների կողմից>,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով, հայ ժողովուրդը Հարավային Կովկաում ռուս ժողովրդի մերձավոր դաշնակիցն է: <Այդպես է ձևավորվել պատմականորեն, այդպես կա և, հուսով եմ, կլինի: Մենք պետք է ելնենք աշխարհում և տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի իրողություններից, և մենք դա մոտ ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ այցելելու է մեզ>,- ամփոփել է Պուտինը: