Արմինֆո. «Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը՚, - այսօր լրագրողներին հայտարարել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով օրենսդրական գործունեությամբ զբաղվելու իր մտադրության վերաբերյալ հարցին: Հարությունյանի ասելով, «Իմ քայլը՚ դաշինքն ապագա կառավարության կազմը դեռ չի որոշել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Իմ քայլը» դաշինքի նիստից հետո Ալեն Սիմոնյանը լրագրողներին հաղորդել է, որ Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում կառաջադրվի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխխոսնակներ կառաջադրվեն Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Հակոբ Սիմիդյանը: Դաշինքը նաև որոշել է թեկնածուներ առաջադրել ԱԺ 10 հանձնաժողովներ ձևավորելու համար: Ինչ վերաբերում է ապագա կառավարության կազմին, Ալեն Սիմոնյանն ասել է, որ գործադիրի հարցը դեռ որոշված չէ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ քննարկվում է Կրթության և գիտության նախարարության, Սպորտի և երիտասարդության գործերի նախարարության, Սփյուռքի նախարարույթյան և Մշակույմթի նախարարության մեկ գերատեսչությունում միավորման հարցը, որը կգլխավորի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ 18 նախարարություններից կմնա 12-ը: