Արմինֆո. Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքը պետք է դադարեցվի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
<Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը մեր ուշադրության կենտրոնում է>,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ հարցը բարձրացվել է ՀՀ ԱԳ նախարարի կողմից ԵԱՀԿ ԱԳՆԽ հանդիպման ժամանակ: Զոհրաբյանը հայտարարել է, որ խնդիրը պետք է արտացոլված լինի անդամ երկրների քաղաքականությունում: <Սպառազինությունների մատակարարումները մեծացնում են դրա կիրառման սպառնալիքը: Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու վտանգ է: Զենքի մրցավազքը հանգեցնում է անկայունության ավելացման: Հարցը միշտ բարձրացվում է տարբեր հանդիպումների ժամանակ>,- նշել է Նաղդալյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի զինված ուժերը բավական պատրաստված և զինված են, որպեսզի երաշխավորեն հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը: <Այստեղ երկու կարծիք չի կարող լինել>, - ընդգծել է մամուլի քարտուղարը: