Արմինֆո. Ղազախստանը չի աջակցում Ռուսաստանի ազգային վճարահաշվարկային կազմակերպության գաղափարին`միասնական արժույթի ներդրման առումով: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը:
«Այդ նախաձեռնությունը (Ռուսաստանի ազգային վճարային խորհրդի) ռուսական կողմի պաշտոնական առաջարկը չէ (...) Մենք չենք աջակցում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թ.Սուլեյմանովը խորհրդարանի նախասրահում:
«Մենք մեր դիրքորոշումները բազմիցս արտահայտել ենք, սա իմ անձնական դիրքորոշումն է, և որպես քաղաքական, պետական անձի դիրքորոշում, կարծում եմ, որ ազգային արժույթը մեր ինքնիշխանության խորհրդանիշն է, գրեթե նույնը, ինչպես օրհներգը, դրոշը և զինանշանը, ուստի մենք պետք է պաշտպանենք, զարգացնենք և պահպանենք այն ամեն կերպ և որևէ այլ հնարավոր կվազի, պրոքսի արժույթ չպետք է թույլատրենք», - պարզաբանել է նախարարը: