Արմինֆո. Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսաբանական լաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության՝ փաստաթղթով ամրագրված երաշխիքների հարցը, դեկտեմբերի 19-ին Դիլիջանում լրագրողներին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
<Կարող եմ ասել, որ նախկինում նման պայմանագիր քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ: Մեր կառավարության օրոք մենք երբեք ռուս գործընկերների հետ դա չենք քննարկել>,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:
Ինչ վերաբերում է նման փաստաթուղթ պատրաստելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը,՝ Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտ է Լավրովից տեղեկանալ, թե ինչ նկատի ունի: