Արմինֆո.Չնայած Թեհրանի հետ հարաբերությունների նվազեցման համար Երևանի նկատմամբ Վաշինգտոնի ճնշմանը` ամերիկացիներն ընկալում են Իրանի հետ կապերի կարևորությունը Հայաստանի համար: Ըստ ԻՐՆԱ-ի` այդպիսի կարծիք է հայտնել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը` նախօրեին ելույթ ունենալով «Իրանի և Հայաստանի հարաբերությունները. հնարավորություններ և մարտահրավերներ՚ խորհրդաժողովում:
Դեսպանը հայտարարել է, որ Հայաստանի վերջին իրադարձություններն ազդեցություն չեն գործել երկրի արտաքին քաղաքականության վրա: Թումանյանը հայտարարել է իրանական գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման զարգացմամբ Երևանի շահագրռվածության մասին: Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը կաճի: