Արմինֆո. Մոսկվան և Երևանը ներկայումս փաստաթուղթ են նախապատրաստում, որը պետք է երաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում: Այդ մասին <Կոմսոմոլսկայա պրավդային> հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը մտադիր լուծել հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Վրաստանում, օտարերկրյա կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի հարցը՝ Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի հետ ավարտվում է փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը կերաշխավորի որևէ ռիսկի և սպառնալիքի բացակայությունն ու թափանցիկությունը: Նրա խոսքով, նման համաձայնագիր պատրաստվում է նաև Ղազախստանի հետ:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ՌԴ-ն ԱՊՀ ցանկացած երկրում մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետ ունի, քան ԱՄՆ-ն: «Անկասկած, նրանք քանակական առավելություն ունեն: Մենք չենք կարող նույնքան խամաճիկային կազմակերպություններ ստեղծել, ինչպես իրենք: Եվ ճիշտ չէ, որ մենք չենք աշխատում քաղաքական ուժերի հետ ԱՊՀ երկրներում: Աշխատում ենք բոլոր համակարգային ընդդիմադիրների հետ: Ոչ համակարգայինների, ընդհատակյա գործիչների հետ՝ չենք աշխատում: Հավանաբար, մենք իմունիտետ ենք ձեռք բերել հեղափոխությունների դեմ: Մենք ինքներս մի քանի հեղափոխություն ենք ապրել և ոչ մի երկրի նույնը չենք ցանկանում: Այստեղ փափուկ ուժ է պետք՝ մշակույթի, սպորտի, կրթության զարգացում>,-ասել է Լավրովը: