Արմինֆո.Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել ու ՎՏԲ-Հայաստան Բանկի հինգ երջանիկ քարտերից մեկի սեփականատեր դառնալ` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ գումարով:
Խաղարկությունը տեղի կունենա վիճակախաղի սկզբունքով՝ 100 քարտապանների միջև, ովքեր ակցիայի ընթացքում կկատարեն ամենաշատ քանակի և գումարի անկանխիկ գործարքներ իրենց վարկային և դեբետային քարտերով:
Ակցիայի անցկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: