Արմինֆո-Թուրան: Ադրբեջանի և Իրանի հետախուզական և անվտանգության ծառայությունների միջև հաստատվել է լավ փոխգործակցություն: Այդ մասին հայտաևրարել է Իրանի տեղեկատվության և հետախուզության նախարար Մահմուդ Ալավին` նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Նրա ասելով, վերջին հինգ տարում Իրանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունները հաստատել են կառուցողական հարաբերություններ, որոնք ապահովել են երիկու երկրների համար հաստատուն անվտանգություն:
«Սա իմ երկրորդ այցն է Ադրբեջան` որպես հետախուզության նախարար: Ադրբեջանական հատուկ ծառայությունների ղեկավարները նույնպես մի քանի անգամ եղել են Իրանում՚, - ասել է Ալավին, հավելելով, որ անվտագության ծառայությունների ստորին օղակների ղեկավարները մշտապես փոխգործակցում են:
«Թուրանը՚ նշում է, որ պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի մեկնաբանում Ալավիի այցը: