Արմինֆո. Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ ստորաբաժանումների մի մասը փոխարինել սահմանապահներով:
Ինչպես հայտնում է Contact.az-ը, Ադրբեջանի գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով սահմանապահ զորքերը կզբաղեցնեն դիրքերը ևւ ռազմական օբյեկտները Հայաստանի հետ սահմանին՝ Ղազախի և Աղստևի շրջանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը՝ ելույթ ունենալով պետական սահմանապահ ծառայության 2018 թվականի հաշվետու խոհրդաժողովում:
Այս որոշումը նա բացատրել է սահմանապահ ուժերի բարձր մարտական պատրաստվածությամբ և հագեցվածությամբ:
Ղազախից և Աղստևից բացի, Հայաստանին հետ սահմանակից են և մի շարք շրջաններ՝ Թովուզը, Գետաբեկը, Դաշքեսանը: Այս շրջանների հետ կապված Գուլիևը ոչինչ չի ասել: