Արմինֆո. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ զգացել է Հայաստանի հետ Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անկեղծ տրամադրվածությունը, հայտում է ՌԻԱ Նովոստին:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շատ մանրամասն, երկարատեւ զրույց ունեցանք: Մենք զգացինք բանակցությունները վերսկսելու, կառուցողական հանգուցալուծում փնտրելու նրա անկեղծ տրամադրվածությունը>,- լրագրողներին ասել է Լավրովը: <Մենք՝ որպես թե Ադրբեջանի, թե Հայաստանի գործընկեր երկիր, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ամեն ինչ կանենք, որպեսզի փոխզիջումների հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծենք>,- ասել է Լավրովը: