Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը հրաժարական է տվել:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր արդեն հրամանատարական կազմին ներկայացրել է ՊԲ նոր հրամանատար Կարեն Աբրահամյանին, որն ավելի վաղ զբաղեցրել է գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Շրջանառվող լուրերի համաձայն, Մնացականյանն, այնուամենայնիվ, առանց աշխատանքի չի մնա, նրան առաջարկվելու է նոր պաշտոն` կամ Արցախի կառավարությունում, կամ` Հայաստանի զինված ուժերում: