Արմինֆո. «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ՝ անկախ, ժողովրդավար եւ բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարեւանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին», - Սենատում լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լինն Թրեյսին:
Ինչպես հաղորդել է «Ամերիկայի Ձայնը», դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կենտրոնացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը երեք ուղղություններով. կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում եւ անկախ լրատվամիջոցներին աջակցություն: