Արմինֆո. ԱՄՆ պետդեպարտամենտը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները երկու շաբաթվա կտրվածքով:
Եզրակացությունում գրված է, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են ժողովրդավարության բոլոր սկզբունքներին համաձայն, եւ ընտրությունների անցկացման մասով Հայաստանը միջազգային դիտորդներից չի ստացել ոչ մի բացասական գնահատական կամ նկատողություն: Նաև նշվում է, որ Հայաստանում ընտրական գործընթացը վայելում է ժողովրդի մեծ մասի վստահությունը եւ մարդու հիմնարար իրավունքները հարգվել են: Մինչդեռ Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների առնչությամբ Պետդեպարտամենտում կիսում են այն մտավախությունը, համաձայն որի, պետական ռեսուրսների օգտագործում է տեղի ունեցել կուսակցական քարոզչության համար:
Հայաստանի եւ Վրաստանի ընտրությունները գնահատելով` Պետդեպարտամենտը հայտարարել է, որ երկու դեպքում էլ ընտրությունները մրցունակ էին, եւ թեկնածուները հնարավուրություն ունեին ազատ քարոզչության: Այդուհանդերձ, Վրաստանում պետական ռեսուրսների օգտագործումը մտահոգության տեղիք է տվել ամերիկյան եւ միջազգային դիտորդներին: ԱՄՆ պետդեպարտամենտի եւ միջազգային այլ դիտորդների գնահատականները Հայաստանում եւ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տարբեր էին, եւ այս առումով կարելի է ընդունել, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության իմաստով ավելի լավ էին կազմակերպված: