Արմինֆո. Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այդ մասին հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը` Twitter-ի իր միկրոբլոգում։
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, նախօրեին Անկարայից Կոնիա ընթացող արագընթաց գնացքը դուրս է եկել երթուղուց և բախվել երկաթուղու տեխնիկական վիճակը ստուգող լոկոմոտիվին, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, կա 84 տուժած, որոնցից 34-ը հոսպիտալացվել է։