Արմինֆո. Գործող կառավարությունը խորհրդարանի արտահերթ ընտրությունների ընթացքում ստացել է ժողովրդի վստահության պատկառելի մանդատ, ինչը կառավարության աշխատանքից գոհ լինելը բնորոշող ցուցանիշ է: Դեկտեմբերի 13-ին կառավարության նիաստից առաջ այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը ներկաայցրել է ապագա կառավարության գործունենության հիմնական ուղղությունները, որոնցից առաջնահերթը ներդրումների խթանումն է: Նիկոլ Փաշինյանի ասելով, Հայաստանի նկատմամբ կա ներդրումային մեծ ակտիվություն, որն առաջիկայում ավելի կմեծանա: Նա նաև հույս է հայտնել, որ ահազանգեր չի ստանա որևէ ներդրումային ծրագրի իրագործմանն արհեստականորեն խոչընդոտելու վերաբերյալ:
Կառավարության երկրորդ խնդիրը ՌԱՀ զարգացումն է, որն անմիջականորեն առնչվում է Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացմանը: Բացի այդ, նոր կառավարությունը կաշխատի երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Փաշինյանի ասելով, առաջիկա տարիներին Հայաստանը պետք է ունենա ԶՈՒ զարգացման գործում լրացուցիչ 2,5 մլրդ դոլար ներդնելու հնարավորություն: Միջոցները կուղղորդվեն նաև զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը:
Կառավարության ղեկավարի ասելով, մոտ ապագայում Հայաստանը կբարձրացնի կրթական համակարգի մակարդակը: Մասնավորապես, բարձրագույն կրթությունը պետք է արդիականացվի և համապատասխանեցվի ժամանակի պահանջներին: Ինչպես կարծում է Փաշինյանը, նոր իշխանությունը պարտադիր պետք է ապահովի բժշկության մատչելիությունը: Նրա ասելով, առողջապահության ոլորտի ծառայությունները պետք է հասցվեն որակական նոր մակարդակի: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Փաշինյանը, կառավարության առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանում աղքատության կրճատումը, բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումը` քաղաքացիների արժանավայել աշխատանքի իրավունքի իրացումն ապահովելու ճանապարհով: