Արմինֆո.Սրցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ազատման մասին հրամանագիր կա, սակայն առայժմ ստորագրված չէ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Արցախի նախագահի աշխատակազմի աղբյուրը: Նա դժվարացել է, ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն, հաղորդել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, պետք է կայանա Փաշինյան-Սահակյան հանդիպում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում Մնացականյանը հերքլ էր առողջական վիճակի առնչությամբ պաշտոնից հրաժարվելու մասին իր դիմումի վերաբերյալ հաղորդումները: «Ես ոչ մի դիմում չեմ գրել: Ինչ վերաբերում է իմ պաշտոնանկությանը, ապա ես առայժմ տեղյակ չեմ՚, - հավաստիացրել էր Մնացականյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդումներ էին հայտնվել այն մասին, որ առաջիկայում սպասվում են Արցախի ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանի, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Արշավիր Ղարամյանի պաշտոնանկությունները: Մի քանի ժամ առաջ Ղարամյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում հրապարակել է Մնացականյանի լուսանկարը, գրելով, որ նա ռազմական գործի իսկական գիտակ է և բարեխիղճ սպա, որն անցել է փառապանծ ռազմական ուղի: