Արմինֆո.Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները ունիկալ երևույթ է Հայաստանի համար, և այն, որ միջազգային դիտորդները դրանք համարել են լիովին ազատ և արդար, նույնպես երկրի համար աննախադեպ գնահատական է: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` «Ֆեյսբուքի՚ միջոցով ժողովրդին հղած ուղերձում:
Նա նշել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արձանագրեցին «թավշյա հեղափոխության՚ հաղթանակը, հաստատեցին իշխանությունների նկատմամբ վստահության քվեի առկայությունը: Փաշինյանը շնորհավորել է խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել այն ուժերին, որոնք չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը: Այդուհանդերձ, ինչպես կարծում է Փաշինյանը, իկշխանությունները կարտահայտեն բոլոր քաղաքական ուժերի կարծիքը, երկրում կստեղծ’են ու կամրապնդեն քաղաքական երկխոսության մթնոլորտ, ինչի արդյունքում կծնվի ճշմարտությունը: Նա խնդրել է մի կողմ դնել բոլոր կասկածներն առ այ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու խնդիրները լուծվելու են և իրագործվելու են:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այսօր սկսվում է երկիր զարգացման նոր շրջան, տնտեսական հեղափոխության իրագործման փուլը: Երկիրը կմիավորի ողջ հայության` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերը և որպես ամբողջություն և միասնության ձեռնամուխ կլինի լավագույն լուծումների որոնմանը` ազգային նպատակների ու երազանքների իրագործման համար:
Նա շնորհավորել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք գնացել են ընտրատեղամասեր և քվեարկել` դրանով իսկ արտահայտնելով իրենց քաղաքական և քաղաքացիական կամքը: