Արմինֆո. Նույնիսկ նախորդ իշխանությունները չեն համարձակվել մեղադրել ինձ 2008 թ. մարտի 1-ի գործով արյունահեղության մեջ, դեկտեմբերի 9-ին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:
Դեկտեմբերի 7-ին երկրորդ նախագահը Փաշինյանին անվանել էր <մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը>:< <Մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել>,- ասել է նա:
<ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը և, կարծում եմ, այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են և ցույց են տալիս, որ 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանությունների վարկածը, սկզբից մինչև վերջ շինծու է: Իրական պատկերն արդեն կա, իսկ մանրամասները և մեղավորները կբացահայտվեն>,- հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով անկարգությունների ժամանակ 10 քաղաքացու սպանության և իրադարձություններին զինված ուժերի ներգրավվածության մասին:
Ինչ վերաբերում է դատական համակարգի վրա ճնշումների մեղադրանքներին, ինչպես ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը, Հայաստանի դատական համակարգին որևէ ցուցում չի տրվել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործով: <Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի դատական համակարգը երբեք այդքան անկախ չի եղել, ինչպես այսօր>,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: