Արմինֆո.«Մենք իրավունք չունենք համեմատել ընտրությունների նախապատրաստման գործընթացը տարբեր երկրներում, մենք ընտրական գործընթացը գնահատում ենք միջազգային ստանդարտներին դրա համապատասխանության տեսանկյունից՚, - ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան, տիկին Ուրսուլա Գացեկը` պատասխանելով հետխորհրդային այն երկրների համեմատ Հայաստանում ընտրությունների նախապատրաստման գծընթացին նրա գնահատականի վերաբերյալ հարցին, որոնց դեսպանը մասնակցել է:
Նրա ասելով, ընտրական գործընթացի նախնական գնահատականը կտրվի ավելի ուշ` երկուշաբթի, ենթադրաբար` ժամը 14:30-ին: «Ընտրությունների նախապատրաստումը մենք դիտարկում ենք որպես ընտրական գործընթացի բաղկացուցիչ մաս. ընտրողների, պատգամավորության թեկնածուների, դիտորդների գրանցում, ԶԼՄ-ների աշխատանք: Առայժմ ամեն ինչ նորմալ է՚, - նշել է դեսպանը:
Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում կլինի 10 օր և ավելի: «Մենք կհետևենք քվեարկության, ձայների հաշվարկի գործընթացին, թե` որքանով են դրանք համապատասխանում ստանդարտներին: Մենք չեն ցանկանում այժմ այս ընտրությունները համեմատել վերջին ընտրությունների հետ. բոլոր համեմատություննրեն ու գնահատականները ներառված են մեր եզրակացությունում: Սա արդեն 12-րդ ընտրություններն են Հայաստանում` խորհրդարանական, նախագահական, հանրաքվեներ: Այս ընտրությունների վերաբերյալ վերջնական ամբողջական հաշվետվությունը մենք կհրապարակենք 2 ամիս անց, դրանում կներառվեն նաև ընտրական համակարգի հետագա կատարելագործմանն առնչվող հանձնարարականներ՚, - ասել է նա:
Հավելենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունում ընդգրկված է 200-ից ավելի մարդ: