Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ այս խորհրդարանական ընտրությունները աննախադեպ կլինեն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:
«Մի քանի ժամ անց դրանում կհամոզվի նաև ընտրողը», - լրագրողներին հայտարարել է Վանեցյանը` ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո: ԱԱԾ տնօրենի ասելով, ինքը բազմիցս հավաստիացրել է, որ դեկտեմբերի 9-ին խորհրդարանի արտահերթ ընտրությունները կլինեն Հայաստանում առավել ազնիվ եւ արդար ընտրությունները: Նրա հավաստմամբ, այս պահին երկրում օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկողության տակ է, բոլոր ընտրատեղամասերը ժամանակին բացվել են: Նրա ասելով, միջադեպեր տեղի չեն ունեցել, քվեարկությունն ընթանում է նորմալ, ընտրաշառքի վերաբերյալ տվյալներ չկան: «Եթե դրանք լինեն, վստահ եղեք, որ թե Ազգային անվտանգության ծառայությունը, թե ոստիկանությունը արագ կարձագանքեն», - ասել է նա: Ինքը` Արթուր Վանեցյանը, քվեարկել է անկախ եւ ազատ Հայաստանի օգտին, որտեղ քաղաքացին է որոշում, թե ով է լինելու իր իշխանությունը: