Արմինֆո.Երևանի թիվ 1 ընտրատարածքում նախօրեին միջադեպ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը՚ և Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք՚ դաշինքների պատգամավորության թեկնածուների միջև: Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է «Իմ քայլը՚ դաշինքի պատգամավորության թեկնածու Մեսրոպ Պապիկյանը, Նոր Նորքում պաստառներ փակցնելիս իր թիմակիցները, տեսել են, թե ինչպես են իր պաստառները փչացնում, մոտեցել են նրանց եւ ենթարկվել հարձակման։
Այնուհետև նրանք դիմել են ոստիկանություն և իրավապահների ուղեկցությամբ փորձել են մտնել «Մենք՚ դաշինքի նախընտրական շտաբ, որտեղ նրանց լավ չեն ընդունել: «Մենք» դաշինքի պատգամավորության թեոկնածու Անի Խաչատրյանն, իր հերթին, «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է, որ Մեսրոպ Պապիկյանն անհայտ անձանց հետ ներխուժել է իրենց շտաբ և փորձել հաշիվ մաքրել. սկսվել է քաշքշուկ:
Ավելի վաղ սպառնալիքների և նախընտրական պաստառների վնասման առնչությամբ ոստիկանություն էին դիմել ՀՀԿ ներկայացուցիչները: Նրանք նաև բողոքել էին նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման առնչությամբ: Իսկ Լոռու մարզում ՀՀԿ թեկնածու Էդուարդ Շարմազանովը հաղորդել էր Վանաձորում իր շտաբի մոտ ընտրակաշառքի բաժանման տեսարան ներկայացնելու առնչությամբ: ԶԼՄ-ներում հաղորդումներ են հայտնվել նաև Շիրակի մարզում ԲՀԿ անդամների կողմից ընտրակաշառք բաժանելու մասին: