Արմինֆո.Ամերիկյան Pew Research Center վերլուծական կենտրոնը հրապարակել է բնակչության դավանանքի վերաբերյալ Եվրոպայում անցկացված ուսումնասիրությունների տվյալները: Արդյունքում` պարզվել է, որ Հայաստանի բնակչության 79% -ը հավատում է Աստծուն:
Այս ցուցանիշով Հայաստանը դարձավ Եվրոպայում առաջինը: Հայաստանի բնակիչների 45%-ն ասել է, թե ամեն օր աղոթում է (2-րդ տեղը), իսկ 53%-ը կրոնը կարեւոր են համարում իրենց կյանքում (3-րդ տեղ): Ընդ որում, Հայաստանի բնակիչների ընդամենը 34%-ն է այցելում եկեղեցի, առնվազն, ամիսը մեկ անգամ (12-րդ տեղը): Բոլոր չափանիշների հիման վրա Ռումինիան դարձել է Եվրոպայի ամենակրոնականերկիրը, Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել ւմդհանուր ցուցանիշով, իսկ երրորդ տեղում Վրաստանն է: