Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանը հերքում է այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն արդեն լուծված է:
Այսօր Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների բարձրագույն խորհրդի նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ներին հայտարարել էր, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչը:
Եղոյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ նիստ չի եղել, հետևաբար, հարցը չէր կարող լուծված լինել, իսկ այդ հարցի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է: