Արմինֆո. Կառավարությունը պետք է որոշի` սպասել գեներալ Մանվել Գրիգորյանի և Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի գույքի բռնագրավմանը, թե ընդունել «նվիրատվությունը՚: Դեկտեմբեիր 6-ին այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կալանավորված Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը և պատրաստակամություն հայտնել պետությանը նվիրել Ակնալիճի կուղբաբուծարանի տարածքը` 330 հա, որտեղ կան 5445 քմ ընդհանուր մակերեսով շինություններ: Գույքի շուկայական արժեքը կազմում է 5,84մլր դրամ: Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից ևս եղել է գրություն, որով պատրաստակամություն է հայտնվում պետությանը նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը: Հիշեցնենք, որ Արմեն Ավետիսյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնակի խոշոր չափերի գումարների լեգալիզացման համար: Ինչպես նշել է Բաբայանը, անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան արձագանք լինի իրավապահ մարմինների կողմից, ինչից հետո կառավարությունը կտա հանձնարարական, և կսկսվի համապատասխան գործընթաց: Նրա ասելով, ինչպես Մանվել Գրիգորյանի, այնպես էլ Արմեն Ավետիսյանի գործով կարևոր է համապատասխան քննչական մարմնի եզրակացությունը, որի վարույթում է տվյալ գույքի ձեռք բերման օրինականությանն առնչվող գործը: Այդ դեպքում ճիշտ չէ այդ գույքն ընդունել պետության հաշվեկշռին` նվիրատվության պայմանագրի հիման վրա: «Մյուս կողմից, կառավարությունն ինքն է ընդունում այդ քաղաքական որոշումը` հաշվի առնելով իրավապահ մարմինների եզրակացությունը: Այժմ մենք սպասում ենք վերջնական կարգադրության, սակայն զուգընթաց մշակում ենք այլ տարբերակներ՚, - ասել է Բաբայանը:
Միևնույն ժամանակ, եթե քննությունը հայտնաբերի, որ Գրիգորյանն ու Ավետիսյանը գույքը ձեռք են բերել ապօրինի ճանապարհնով, պետությանն անհատույց նվիրվատվության գործընթացը կչեղարկվի, և այն կբռնագրավվի: Այդուհանդերձ, ինչպես նշել է Բաբայանը, գույքի ձեռք բերման օրինականության մասին կարելի է դատել միայն դատարանի համապատասխան որոշումից հետո: «Իսկ դա կարող է ձգձգվել տարիներ: Եվ ստացվում է, որ, չնայած արդարությունը վերականգնելու իշխանությունների ցանկությանը, կառավարության համար ավելի ձեռնտու կլինի համաձայնել Գրիգորյանի և Ավետիսյանի լայն «ժեստին՚, թեկուզ, հաշվի առնելով ժամանակային սահմանափակումները՚, - նշել է նա:
Հետագայում այդ գույքը, ինչպես սպասվում է, կգնահատվի մասնագետների կողմից և կօտարվի ուղիղ աճուրդի ճանապարհով: Տվյալ դեպքում, ինչպես հավաստիացրել է Բաբայանը, բացառվում է դրա վաճառքը իջեցված գնով, ինչպես նաև օտարումը կառավարության անդամների հետ ընկերակից անձանց: Կատարյալ տարբերակը, մասնավորապես, "Golden Palace"-ի պարագայում, Բաբայանի ասելով,
կլինի այն, որ այդ հյուրանոցը դառնա միջազգային հյուրանոցային ցանցի մաս: Ընդ որում, ինչպես հաղորդել է Նարեկ Բաբայանը, չնայած վարչապետի պաշտոնակատարի նախկին հայտարարություններին, ինքը տեղյակ չէ իրենց գույքը պետությանը նվիրելու «ցանկություն՚ ունեցողների մասին: