Արմինֆո. Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից մեկին դեռ չեն գտել: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Պաշտպանության նախարարության տվյալներով, կորած զինվորին հայտնաբերելու համար իրականացվում են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ: Հինգ զինվորներ մնացել էին ձնահյուսի տակ, որոնցից չորսը հայտնաբերվել են: Ինչպես նշվում է, նրանց վիճակը վտանգ չի ներշնչում:
Նշենք, որ որոնումը կատարվում է բջջային հեռախոսի ազդանշանով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Սիսիանում: