Արմինֆո. Armenian Helicopters ընկերությունը Հայաստանին կմատակարարի ևս մեկ ուղղաթիռ, փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ին կայացած նիստում
հավանություն է տվել տվյալ ուղղաթիռի մատակարարման դիմաց ընկերությանը մաքսային տուրքից ազատելու հայտին:
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի, ներդրումային ծրագրի այս բաղադրիչի իրականացման համար ներդրվելու է 271.4 մլն դրամ: Ավելի վաղ Armenian Helicopters ընկերությունն արդեն ներդրել էր 550 մլն դրամ: Ներկայումս ընկերությունում աշխատում է 13 աշխատակից, որոնց նոր ուղղաթիռը ձեռք բերելուց հետո կմիանան ևս երեքը: Armenian Helicopters ընկերության աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 600 հազար դրամ: